Հիմա է ժամանակը, հետո ինձ հետ թասիբների ու պատիվների մասին չխոսեք. Սրբազան
ՀասարակությունՈւզում եմ կոչ անել պատիվ, նամուս ու թասիբ ունեցող մարդկանց, տղամարդկանց հատկապես, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում ինչ ասես ասել են այս մարդուն։ Ես սպասում եմ իրենց ժամը 15։30-ին։ Պատիվ ունեցողը թող գա, շատ են սիրում ասել՝ հայի թասիբ, հիմա սպասում եմ այդ բոլոր տղամարդկանց։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյանում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
«Հիմա է ժամանակը, խաղալու ժամանակ չկա, ամեն ինչ մի կողմ դրեք, եթե իսկապես հայրենիք ունեք, սեր ունեք, Աստված ունեք, եւ ձեզ համար անհանդուրժելի է այս վիճակը։ Հետո ինձ հետ թասիբների ու պատիվների մասին չխոսեք»,- ասել է նա։