ԱԺ խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության միջնորդությունը
ՀասարակությունՀայաստանի ազգային ժողովի խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միջնորդությունը:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իսկ ինչո՞ւ պետք է չմերժենք, կարո՞ղ եք մեկ պատճառ ասել»,–ասաց Սիմոնյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհրդին՝ պահանջելով հնարավորինս շուտ՝ հունիսի 11-17-ն ընկած ցանկացած օր, գումարել արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով և նոր կառավարություն կազմավորելու անհրաժեշտության մասին հարցով: Արտահերթ նիստի օրակարգում կլինի կառավարության հրաժարականի մասին ուղերձը, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորները։
Եթե ԱԺ խորհուրդը մինչև հունիսի 17-ը արտահերթ նիստի վերաբերյալ որոշում չկայացնի, նիստն ավտոմատ կգումարվի հունիսի 17-ին։