ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում Ակադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. Քոչարյան «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակով Պուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել «Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծը Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին 

Գրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Հրապարակումներ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպման սկզբում Արդարադատության նախարարը շնորհավորել է պարոն Լոնգանգեին ԵԽ գրասենյակի ղեկավարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորդհրդին Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին` ՀՀ հետ փոխգործակցության բարձր մակարդակի, ԼՂ ճգնաժամի ողջ ընթացքում արված բազմաթիվ հայտարարությունների համար՝ ռազմական գործողությունների դադարեցման, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորման, մարդասիրական ճգնաժամի, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ աջակցության հայտարարությունների համար։

Արդարադատության նախարարն առանցքային է համարել ԵԽ մարմինների հետ ձևավորված կայուն փոխգործակցությունը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ), Մարդու իրավունքների Եվրոպական դատարնի՝ վերջինիս վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու ենթատեքստում։ Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ կայուն և արդյունավետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել գրեթե բոլոր կարևոր իրավական զարգացումների ընթացքում ԵԽ-ի խորհրդատվական խողովակներն ակտիվ կիրառման և դրա արդյունքները պատշաճ իրացման համար։ Քննարկվել են նախարարության խնդրանքով ներկայում ԵԽ Գլխավոր տնօրինությունների և Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկվող իրավական ակտերի նախագծերը, մասնավորապես «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման ու խտրականությունից պաշտպանության մասին» օրենքների նախագծերը։

ԵԽ-ն ողջունում է այս նախագծերի շուրջ կազմակերպվող լայն քննարկումների գործընթացները։ Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացման (ֆինանսավորման) մակարդակի, և դրա շրջանակներում ԱՆ բարեփոխումային օրակարգի գրեթե ողջ սպեկտրի ուղղությամբ ծրագրերի իրականացման կապակցությամբ, այդ թվում մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՄՔԴ կանոնադրության վավերացման գործընթացին ԵԽ ցուցաբերած աջակցությանը։ ԵԽ-ն պատրաստակամ է ներգրավվել նաև կանոնադրության վավերացմանը հաջորդող գործընթացների կազմակերպման հարցերի շուրջ։

Կողմերը առանձնակի կարևորել են նախարարության և ԲԴԽ կողմից համատեղ մշակվող դատավորի գործունեության գնահատման նոր համակարգը, հաշվի առնելով վերջինիս կարևորությունն արհեստավարժ դատավորների համայնքի շարունակական զարգացման և որպես հետևանք դատարանների անկախության, արդյունավետության և վստահություն առավել բարձր մակարդակի ապահովման համար։ ԵԽ-ն պատրաստակամ է առավել գործուն աջակցություն ցուցաբերել այս գործընթացներին։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համագործակցելու իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության որակի բարելավմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Ամենադիտված