Այս տարվա մայիսին ՀՀ է եկել 167,049 զբոսաշրջիկ․ ամենաշատ զբոսաշրջիկ այցելել է ՌԴ-ից
Իրավունք2024 թ-ի մայիսին Հայաստան է այցելել է 167,049 զբոսաշրջիկ։
Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է, իսկ 2022 թ–ի հետ համեմատ` աճել։
«2023թ․–ի մայիսին Հայաստան է այցելել 176,384 զբոսաշրջիկ, իսկ 2022թ․ մայիսին՝ 116,495»,– նշված է հաղորդագրությունում։
Նախորդ ամիս դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (7%):