ԱՄՆ-ը և Լեհաստանն Ուկրաինայի հարցով հաղորդակցության խումբ են ստեղծել
ՔաղաքականԱՄՆ-ը և Լեհաստանը ստեղծել են հաղորդակցության խումբ՝ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների վերաբերյալ իրենց օրակարգը առաջ մղելու համար:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Պետդեպարտամենտը։
«Միացյալ Նահանգները և Լեհաստանը համատեղ ստեղծել են Ուկրաինայի վերաբերյալ հաղորդակցության նոր խումբ, որը հիմնված է Վարշավայում: Այն կաջակցի Ուկրաինային տեղեկատվական հարթակում ռուսական ագրեսիայի դեմ պայքարում», - ասվում է հայտարարության մեջ: