Հայաստանը Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով
ՔաղաքականՀայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը, լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ խոսնակը։
Հարևան Վրաստանը համաժողովին կներկայանա վարչապետի, ԱԳ նախարարի, իսկ Ադրբեջանը՝ արտգործնախարարի մակարդակով։
Հունիսի 11-ից 12-ը Բեռլինում Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովը կազմակերպում են Գերմանիան և Ուկրաինան:
- Ենթադրվում է, որ համաժողովին կմասնակցի շուրջ 2 հազար մարդ 60 երկրներից՝ կառավարությունների, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
- 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի կատարած լայնածավալ հարձակումից ի վեր երկրորդ անգամ է կազմակերպվում Ուկրաինայի վերականգնման համաժողով: