ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում Ակադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. Քոչարյան «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակով Պուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել «Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծը Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին 

Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են

Տեսանյութեր

Monument Watch-ը ահազանգում է․

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն սկսեց լայնորեն քարոզել մի թեզ, որի համաձայն Ադրբեջանը հանդիսանում է բազմամշակութային երկիր, որտեղ պահպանվում են բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները, խոչընդոտներ չկան այդ ազգությունների կրոնական արարողությունների իրականացման, կրոնական շենքերի կառուցման համար, և, որ բազմամշակութային կերպարը բնորոշ է Ադրբեջանին։

Ադրբեջանական կողմը հատկապես 2020 թվականից հետո ակտիվորեն շատացրեց քարոզչական միտում ունեցող նման տեսանյութերի տարածումը, դրանով ցանկանալով ի ցույց դնել, որ անհիմն են հայկական մշակութային ժառանգության ավերման, փոփոխության մասին մեղադրանքները, և որ հայերը խնդիրներ չեն ունենա Ադրբեջանում: Որպես փաստարկ ադրբեջանական կողմը 2020 թվականից սկսեց լայնորեն ցուցադրել Բաքվի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսանկարները, հրապարակել տեսանյութեր՝ իբր տեսեք՝ Ադրբեջանի բազմամշակութային քաղաքականությունը, հանդուրժող վերաբերմունքը տարածվում է նաև հայկական մշակութային ժառանգության վրա և Բաքվի կենտրոնում որպես դրա գրավական կանգուն է հայկական եկեղեցին, որը պահպանվում է, վերանորոգվում ադրբեջանական պետության կողմից : 

Եթե մինչև 2023 թվականն այս թեզերի տարածմամբ զբաղվում էին պաշտոնական լրատվականները, ապա 2023 և 2024 թվականներին այս արշավին մասնակից են դարձել Ադրբեջանում գործող բազմաթիվ մեդիադեմքեր, ովքեր փոքրիկ տեսանյութեր են հրապարակում նույն Բաքվի եկեղեցուց: 2024 թվականից դրսևորվում է նոր միտում, որոշ մեդիադեմքեր սկսեցին տեսանյութեր հրապարակել նախկինում հայաբնակ շրջաններում գտնվող կանգուն, գլխավորապես 19-րդ դարի եկեղեցիների մասին, ցույց տալու համար, որ ադրբեջանական կողմը պահպանում է նաև Ադրբեջանի շրջաններում գտնվող հայկական եկեղեցիները: 
 

Տեսանյութերը գլխավորապես Գյանջա, Շամխոր քաղաքներից են: Ադրբեջանական կողմը բնականաբար չի ցուցադրում պատմական Ուտիքի, հարակից տարածքների հայկական տասնյակ գյուղերի ավերակները, քանդված, վնասված հայկական եկեղեցիները, գերեզմանոցները: Իրողություններ, որոնք դեռևս խորհրդային տարիներից փաստվում էին հայ մասնագետների և հատկապես Սամվել Կարապետյանի կողմից, ով բարձրաձայնում էր այս հարցը՝ այդ թվում գիտական տասնյակ հրապարակումների շնորհիվ, որտեղ տեղադրվում էին մեծ դժվարությամբ հայթայթված նոր լուսանկարները:

Ուշագրավ է, որ ադրբեջանական տեսանյութերում նախքան 19-րդ դարը կառուցված եկեղեցիները անվանվում են աղվանական, հայկական են միայն 19-րդ դարում կառուցվածները: Այստեղ ադրբեջանական կողմն անուղղակի կերպով տարածում է նաև հայերի՝ իբր միայն 19-րդ դարում տարածաշրջանում հայտնվելու քարոզչական սուտը: Այս տեսանյութերի շարքում եկեղեցիներից բացի կարևոր տեղ է տրամադրվում նաև հայկական գերեզմանոցներին: Ցուցադրվում են լավ վիճակում գտնվող խորհրդային տարիներին և 19-րդ դարավերջին արված թաղումները՝ իբրև թե ապացույց, որ չնայած հակամարտությանը՝ ադրբեջանցիները չեն վնասել նաև հայկական գերեզմանոցները: Այս տեսանյութերի մյուս յուրահատուկ կողմն այն է, որ հատուկ շեշտվում է, իբր Հայաստանի տարածքում չկան մահմեդական գերեզմանոցներ, թաղումներ, մզկիթներ, քանի որ հայերը դրանք ավերել են: Մշտապես նշվում է, որ հայերն ի տարբերություն իրենց համատարած քանդել են նաև ադրբեջանական գերեզմանոցները: Հընթացս դրսևորվում է և մի նոր մոտեցում.  լրատվական տիրույթում բարձրացվում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցը. իբր դրանք փոքրաթիվ են, քանի որ հայերը անհանդուրժող են:

Այսպիսով, ադրբեջանական կողմը դիմում է ակնհայտ ստախության՝ ցույց տալու, որ Ադրբեջանում հայկական եկեղեցիները, գերեզմանոցները կանգուն են և դրանք չեն վնասվել:

Ադրբեջանական կողմը որքան էլ քարոզչական միջոցներով փորձի ի ցույց դնել իր «հանդուրժողականությունը», միայն վերջին 4 տարիներին օկուպացված Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը, ինչպես նաև նույն Արցախի տարածքում խորհրդային տարիներին քանդված հարյուրավոր հայկական հուշարձանները խոսում են Արդբեջանի անհանդուրժող և ագրեսիվ բնույթի մասին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Ամենադիտված