Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան
Իրավունք
Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված ՌԴ դեսպանն արդեն վերադարձել է Երևան, «Риа Новости»- ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Հիշեցնենք՝ Գալուզինն ավելի վաղ պարզաբանել էր՝ ինչու է դեսպան Կոպիրկինը կանչվել ՌԴ․
«Խորհրդակցությունների համար դեսպանին կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակում է Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը կանչվել խորհրդակցության։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք։ Ըստ այդմ` ես կարծում եմ, որ շատ շուտով կարելի է ակնկալել Սերգեյ Պավլովիչի վերադարձը Երևան և նրա պարտականությունների կատարման վերսկսումը»,- ասել էր նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն