Ռուսաստանում Սու-34 է կործանվել. անձնակազմը զոհվել է
ՀրապարակումներՌուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը կործանվել է Հյուսիսային Օսիայի լեռներում` պլանային ուսումնական թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռի անձնակազմը զոհվել է, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։
Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով հանրապետության օպերատիվ ծառայությունները, ինքնաթիռում երկու օդաչու է եղել։
Սու-34-ը բազմաֆունկցիոնալ առաջնային գերձայնային կործանիչ-ռմբակոծիչ է։ Իր մարտական հնարավորություններով՝ ինքնաթիռը պատկանում է 4++ սերնդին։