ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչի Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ 

ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ. նյութերն ուղարկվել են դատարան

Հասարակություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մի շարք քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից կաշառքի դիմաց դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր փոխանցելու դեպքեր: Մասնավորապես՝ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողակ ան հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Ա. Ս.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալի հետ՝ 465.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ ու այլ սարքավորումներ փոխանցելու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Ս.-ն յուրաքանչյուր բջջային հեռախոս հիմնարկի տարածք տեղափոխելու և դատապարտյալին փոխանցելու համար նրանից որպես կաշառք պետք է ստանար 20.000 - 40.000 ՀՀ դրամ:   

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Ա. Ս.-ն  հանդիպել է դատապարտյալի մտերիմներին, ովքեր 2022 թվականի հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կանխիկ և անկանխիկ եղանակով որպես կաշառք նրան են փոխանցել ընդհանուր 465.000 ՀՀ դրամ, որի դիմաց հիշյալ պաշտոնատար անձը արգելված իրեր է տեղափոխել քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալին:  Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Խ. Մ.-ն դարձյալ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ում պահվող կալանավորի հետ՝ կաշառքի դիմաց վերջինիս բջջային հեռախոսներ փոխանցելու շուրջ:

Կաշառքի գումարը ստանալուց հետո Խ. Մ.-ն 2024 թվականի փետրվարի 11-ին բջջային հեռախոսներն իր հետ տարել է Արմավիր ՔԿՀ, սակայն դրանք կալանավորին փոխանցել չի հաջողվել, քանի որ ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում բջջային հեռախոսները հայտնաբերվել և վերցվել են: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված հերթական քրեական վարույթով էլ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կազմակերպության «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույրը, քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 100.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վերջինիս համար արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ և լիցքավորման սարքեր ՔԿՀ տարածք տեղափոխելու շուրջ:

Պայմանավորվածությունը, սակայն, ավարտին չի հասցվել, քանի որ աշխատանքի ներկայանալիս բուժքույրը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ հիշյալ արգելված իրերը նրա մոտից հայտնաբերվել ու վերցվել են։ Կաշառք ստանալու համար համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել «Արմավիր» ՔԿՀ երկու պաշտոնատար անձանց և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը, իսկ վերջիններիս կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու դատապարտյալի և մեկ կալանավորի: Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի
Ամենադիտված