Տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում փոփոխություններ են կատարվել
ՀասարակությունԻնչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում: Նախկին ուղեգիծն էր՝ Ավան (սկիզբ) - Բաբաջանյան - Աճառյան - Ռուբինյանց փողոցներ - Կոմիտասի պող. - Մարշալ Բաղրամյան պող. - Սայաթ-Նովա պող. - Խանջյան փող. - Կրկես, հետադարձը՝ Գր. Լուսավորիչ - Մաշտոցի փող. - Մարշալ Բաղրամյան պող. և նույն ուղեգծով՝ մինչև Ավան:
Փոփոխված ուղեգիծն է՝ Ավան (սկիզբ) - Բաբաջանյան - Աճառյան - Ռուբինյանց փողոցներ - Կոմիտասի պող. - Գյուլբենկյան - Հր. Քոչարի - Վազգեն Վեհափառի փողոցներ - Կոմիտասի պող., այնուհետև՝ նախկին ուղեգծով մինչև Ավան: