Ոչ մի տեղ նման վայր չեմ տեսել. Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել
Արտաքին ՔաղաքականԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել։ Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում այդ տարածքներ իր այցը, հաղորդում է APA-ն։
«Շուշիում ես նրան (Ադրբեջանի նախագահին-խմբ.) ասացի՝ դրախտում եք ապրում: Լինելով մեր մոլորակի շատ անկյուններում՝ ես ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր՝ մաքուր օդ, գեղեցիկ բնություն։ Համոզված եմ, որ այս տարածքներում կյանքը վերականգնելով՝ ևս մեկ սխրանք էլ կանեք։ Մենք ուրախ կլինենք մասնակցել այս աշխատանքներին, մենք որոշել ենք ուղղությունները, ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է Լուկաշենկոն։
Ինչպես հայտնել ենք, Բելառուսը մասնակցելու օկուպացված Արցախի տարածքներում վերականգնման աշխատանքերին։