Անկարան ԱՄՆ-ից 40 F-16 կnրծանիչ կգնի
Թուրքիայի իշխանությունները ստորագրել են ամերիկյան կողմից իրենց ուղարկված առաջարկը՝ կապված մինչև 23 միլիարդ դոլար արժողությամբ ամենաարդիական չափանիշներով նոր F-16 Block-70/72 կործանիչների գնման և առկա սարքավորումների արդիականացման հետ՝ այս փաստն անվանելով «լուրջ քայլ առաջ» գործարքի իրականացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Անկարան Վաշինգտոնից ստացել է 2024 թվականի փետրվարին նոր կործանիչների ձեռքբերման և հների արդիականացման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ առաջարկի նախագիծը և հաստատման նամակները։ Գործարքն ինքնին հավանության է արժանացել ամերիկյան իշխանությունների կողմից հունվարին։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը