Ադրբեջանում կարգելվեն բարեկամների միջև ամուսնությունները
Քաղաքական
Ադրբեջանում կարգելվեն բարեկամների միջև ամուսնությունները, գրում է Trend-ը:
Նախատեսվում է ընդլայնել ամուսնությունը խոչընդոտող պայմանների ցանկը։ Ընտանեկան օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ արգելվելու են արյունակից ազգականների ամուսնությունները։ Նախագծով առաջարկներ են արվում նաև ընդլայնել այն սուբյեկտների շրջանակը, որոնց միջև ամուսնությունն արգելված է։
Նշվում է, որ Ադրբեջանում շատ բարձր է գենետիկ հիվանդությունների ռիսկը արյունակից ազգականների ամուսնության արդյունքում ծնված երեխաների մոտ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից