Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ. Սրբազան
Քաղաքական<<Այս պայքարի սկիզբը և վերջը Չակնկալիքներն են։ Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ։ Առաջինը խոցված է, երկրորդը գողացված>>- այս մասին այսօր` Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
<<Ինձ համար թե՛ աթոռը, թե՛ պաշտոնը ոչ մի բան են։ Ինձ համար առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է։ Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին ու անձանց, որ իրենց համար էլ այդպես լինի, այլ ոչ թե պաշտոնի ակնկալիքը։ Ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ>>: