Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում
Արտակարգ ՊատահարՎրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շուտով կկարգավորվեն և կզարգանան նախկին հունով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Մենք հույս ունենք, որ կշարունակենք զարգացնել մեր երկկողմ, բարեկամական հարաբերությունները», - ասել է Դարիչաշվիլին վրացի լրագրողներին Բեռլինում, որտեղ գտնվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում:
Նախարարը նաև հավելել է, որ Թբիլիսին իր պատասխանատվության շրջանակներում ամեն ինչ անում է եվրաինտեգրման ճանապարհին առաջընթաց գրանցելու համար:
Վրաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵՄ-ի հետ վատացել են վրացական խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման ֆոնին: Պետդեպարտամենտն ավելի վաղ հայտարարել էր, որ վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում ՝ կառավարության, խորհրդարանի անդամների և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահների նկատմամբ ՝ երկրում ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի կապակցությամբ