Վարվիր այնպես, որ սերունդներիդ ունենաս ժառանգելու Հայրենիք և պատիվ․ «Որդիների կանչ»
Արտակարգ Պատահար«Որդիների կանչ»-ը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սրբազան շարժման սպասվող հանրահավաքին․
«Սիրելի հայրենակից, վարվիր այնպես, որպեսզի առիթ չտաս ժամանակ հետո զղջալու քո դրսևորած ճակատագրական անգործության համար։
Վարվիր այնպես, որպեսզի սերունդներիդ բան ունենաս ժառանգելու՝ Հայրենիք և պատիվ, պետություն և ազգային արժանապատվություն՝ ամենամեծ հարստությունը, որ կարող է ունենալ գիտակից մարդը , որովհետև մնացած բոլոր մյուս նյութական հարստությունները հնարավոր է վայելել միայն առաջինի առկայության դեպքում։
Անձամբ քո մասնակցությունը վաղվա հավաքին չափազանց կարևոր է պետության գահավիժումը ձախողելու համար։ Հասկացիր,եթե նահատակված հերոսների ծնողներն են պայքարում, քո անգործությունը առավել քան աններելի է ։
Կհանդիպենք վաղը հունիսի 12-ին ժամը 15։00-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, չափազանց կարևոր գործ ունենք անելու։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։