Բերման ենթարկված երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել
ՀասարակությունՀունիսի 10-ի գիշերը, ժամը 4.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել օտարերկրյա մի քաղաքացի և հայտնել, որ հյուրանոցի համարում ծանոթը հարվածել է իրեն:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 37-ամյա կնոջը Կորյունի փողոցի հյուրանոցի համարում հարվածել է Մեծամոր քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածաքնով ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ՌՅՈՄ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: