Վրաստանը պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԶԼՄ
Հասարակություն
«Վրացական երազանք» կուսակցությունը սկսել է 16 տարի անց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է Mtavari հեռուստաալիքը։
Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ 2008 թվականի սեպտեմբերի 3-ին այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիան և Աբխազիան։
Հեռուստաալիքի աղբյուրները հաստատել են, որ երկու երկրների կառավարություններն ակտիվորեն աշխատում են այդ հարցով, և Մոսկվայում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների ընտրությունն արդեն սկսվել է։
«Վրացական երազանքը» պաշտոնապես չի հաստատել Ռուսաստանում դեսպանատան բացման մասին լուրերը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան