«Արդշինբանկը» կգնի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը. ՄՊՀ-ն թույլատրել է համակենտրոնացումը
Հասարակություն«Արդշինբանկը» կգնի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ի 100 տոկոս փայաբաժինը. ՄՊՀ-ն թույլատրել է 2 ՓԲԸ-ների համակենտրոնացումը, հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ ընկերությունների 2024 թվականի մարտի 27-ի դիմումների հիման վրա հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։
«Կողմերը համաձայնել են, որպեսզի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք բերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի․ Վի» ընկերությանը պատկանող 100 տոկոս փայաբաժինը»,–մանրամասնում են ՄՊՀ–ից։
Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ HSBC Հայաստանի (բրիտանական կապիտալով բանկ) ակտիվները կազմել են մոտ 290 միլիարդ դրամ, վարկային պորտֆելը՝ մոտ 185 միլիարդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները՝ մոտ 200 միլիարդ ՀՀ դրամ: