Միասին կկարողանանք մեր ժողովուրդների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնել․ ՀՀ նախագահն այցելել է ՄԹ դեսպանի կեցավայր
Արտաքին ՔաղաքականՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր:
Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց և շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացման գործում իրենց ներդրած ջանքերի համար:
«Վստահ եմ, որ դեսպանի գլխավորությամբ իրականացվող Ձեր աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների զարգացման միտումը կշարունակվի և, իհարկե, արդյունքում՝ մենք միասին կկարողանանք մեր ժողովուրդների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնել»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:
Նախագահն ի դեմս դեսպանի՝ Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին հղել է իր լավագույն բարեմաղթանքները, ցանկանալով նրանց հաջողություններ և հետագա բարգավաճում: