Մեդվեդևը անիմացիոն քարտեզ է հրապարակել՝ Ուկրաինան ներկված Ռուսաստանի դրոշի գույներով
Հասարակություն
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի օրվա առթիվ Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ռուսաստանի անիմացիոն քարտեզը, որը ներառում է Ուկրաինայի տարածքները։
Քարտեզում, մինչ հնչում է պետական օրհներգը, երկրի սահմանները աստիճանաբար ծածկվում են Ռուսաստանի ծածանվող դրոշի գույներով։
Եռագույնը գունավորում է Ռուսաստանի տարածքը արևելքից մինչև արևմտյան սահմաններ և ապա ընդգրկում Ուկրաինայի ողջ տարածքը։
Ավելի վաղ Մեդվեդևը ճշմարիտ էր անվանել «Ուկրաինան Ռուսաստան է» հասկացությունը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինան «ձախողված երկիր է»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան