Բագրատունյաց փողոցում մեքենաներ են բախվել, «Ֆորդ»-ն այնուհետ արմատախիլ է արել ծառը
ՔաղաքականՀունիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի թիվ 81/3 հասցեի մոտ բախվել են Միհրան Մելիքյանի վարած «Ford» մակնիշի, Վարդան Ֆիդանյանի վարած «Opel» մակնիշի և Արթուր Աբելյանի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, ապա կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։