Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Ժնևում կայանալիք Աշխատանքի միջազգային համաժողովի նստաշրջանին
Լուսանկարներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունիսի 12-14-ը կմասնակցի Ժնևում կայանալիք Աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանին։
Այս մասին հայտնել են նախարարությունից։
Նարեկ Մկրտչյանն այս նստաշրջանին կմասնակցի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հրավերով։
Նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ աշխատանքային իրավունքների խթանման, կայուն զբաղվածության ապահովման, արժանապատիվ աշխատանքի, աղքատության դեմ պայքարի և այլնի վերաբերյալ։
Այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ նստաշրջանի մասնակից երկրների պաշտոնատար անձանց և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)