«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ
ՀասարակությունՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փաթեթի ներնետման միջոցով փորձ է արվելու հիմնարկ անցկացնել թմրամիջոցներ և արգելված իրեր։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ ծառայողները զննության են ենթարկել հիմնարկի ողջ տարածքը և անցակետերից մեկի տանիքին հայտնաբերել փնտրվող փաթեթը։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Քրեակատարողական ծառայողների մասնակցությամբ դեպքի վայր ժամանած քննիչը փաթեթում հայտնաբերել է թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոս, անլար ականջակալներ, բջջային հեռախոսի մարտկոց և լիցքավորման լարեր։