Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է 

Խստորեն դատապարտում ենք և պահանջում ենք պատասխանատվության ենթարկել․ ՀԺՄ

Տեսանյութեր

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից օրենքի կոպտագույն խախտմամբ, այդ թվում՝ առանց նախապես պատշաճ զգուշացնելու, հատուկ միջոցների, լուսաձայնային նռնակների կիրառման արդյունքում տասնյակ խաղաղ ցուցարարների թվում լուրջ վիրավորումներ են ստացել նաև Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ՝ լրագրողներ և օպերատորներ։

Տեղի ունեցածը պատկերող բազմաթիվ տեսանյութերում ու լուսանկարներում հստակորեն երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են, այդ թվում՝ այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ, ինչը ողջամիտ կասկած է հարուցում, որ ոստիկանությունը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանության հրահանգով թիրախավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կոպտորեն խախտելով զանգվածային միջոցառումների ընթացքում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող մամուլի ներկայացուցիչների անխափան գործունեությունն ապահովելու և հատուկ միջոցների կիրառման ժամանակ տարբերակված մոտեցում ցուցաբերելու՝ իրավապահ մարմինների՝ ներպետական օրենսդրությամբ և միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված նորմերը։

News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, խմբագիր Անահիտ Սարգսյանի խոսքով, վիրավորվել է ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից: Նա այս պահին ոտքի կտրվածքով գտնվում է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում և վիրահատության կենթարկվի:

Տուժել է նաև «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը, նա ևս ոտքն է վնասել։ Ըստ լրատվամիջոցի հայտարարության՝ շարքից դուրս է եկել իրենց ուղիղ հեռարձակման տեխնիկան։

Ազգային ժողովի մոտ ոստիկանների գործադրած բիրտ ուժի հետևանքով վնասվածք է ստացել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը։ Նրա ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ նա բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այնուհետև տեղափոխվել է բուժհաստատություն

Armlur.am-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանն այս պահին հիվանրանոցում է:

Ուշագրավ էր նաև այն, որ ԱԺ մոտ հրմշտոցի ժամանակ՝ լարված իրավիճակում, սկսել են կորչել լրագրողների ու օպերատորների տեխնիկան, ինտերնետին միանալու սարքերը, վնասվել միկրոֆոններ, տեսախցիկներ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչափ գործողությունները, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախավորումը, և իշխանություններից պահանջում է անհապաղ բացահայտել և քրեաիրավական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանության պաշտոնյաներին։ Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրելու է քաղաքական իշխանությունը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախավորելու գործողությունը կատարվել է բարձրագույն իշխանության հրահանգով։

Միևնույն ժամանակ հրավիրում ենք տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, խոսքի ու մամուլի ազատության հարցերով զբաղվող բազմաթիվ կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով համարժեք գնահատականի արժանացնել տեղի ունեցածը՝ առաջնորդվելով ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ լրագրողների իրավունքների պաշտպանության ազնիվ մղումներով։

Հայաստանի Ժուռնալիստների միություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին քննարկել, թե արդյոք կարող է իր կոնյակը վաճառել ԵՄ-ինՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է ԹբիլիսիՀունգարիան հայտարարել է, որ զենք չի մատակարարի ՈւկրաինայինՇաքիի դեպքով Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվելՄենք կցանկանայինք տեսնել հայ ժողովրդի վերջնական վճիռը. ՀաջիևՈւկրաինան 2027 թվականից չի անդամակցի ԵՄ-ին, հայտարարել է եվրահանձնակատարըՄաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
Ամենադիտված