Գերմանիայի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է՝ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա
ՏեսանյութերՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա 2029 թվականին։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսը, ում խոսքերը հայտնում է ամերիկյան The Washington Post թերթը։
«Ռուսաստանի Դաշնությունը 2029 թվականից կկարողանա ռազմական հարձակում իրականացնել ՆԱՏՕ-ի երկրի վրա»,- մամուլի ասուլիսի ժամանակ նախազգուշացրել է նախարարը։
Միջազգային ռազմական փորձագետների գնահատականների հիման վրա նման հնարավորությունը ստիպում է ուժեղացնել գերմանական բանակը, պարզաբանել է գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ Պիստորիուսը հայտարարել էր, որ Գերմանիան պետք է պատրաստ լինի պատերազմի մինչև 2029 թվականը։ Նախարարը կարծում է, որ Ռուսաստանը վաղուց անցել է պատերազմական տնտեսության և շարունակում է զինվել, ուստի չի կարելի հավատալ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ կառնի Ուկրաինայի սահմաններում։