«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան 

«Հրապարակ». Նա «զինվորագրվել» է այդ բոլոր ահավորագույն քաղաքական խաղերին

Արտակարգ Պատահար

Հրապարակի» զրուցակիցը տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն է:

- Հայաստանի պետական պարտքը սրընթաց աճում է: Փետրվարի դրությամբ այն հատել է 12 միլիարդ դոլարի սահմանը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 6 միլիարդ դոլար պետական պարտք էր ժառանգություն ստացել նախորդ իշխանություններից եւ 6 տարում այն կրկնապատկել է` ամեն տարի 1 միլիարդ դոլարի նոր պարտք վերցնելով: Ինչի՞ համար է վերցվել այդ պարտքը, եթե Հայաստանում ո՛չ արդյունաբերությունն է զարգացել, ո՛չ նոր գործարաններ են կառուցվել, ո՛չ աշխատատեղեր են ստեղծվել, ո՛չ ռազմավարական օբյեկտներ են կառուցվել, ո՛չ Հյուսիս-Հարավ ճանապարհն է ավարտվել: Ու մինչեւ ո՞ւր կարող է Փաշինյանի կառավարությունը հասնել:

- Զարմանալի ոչինչ չկա, այս ամենը պայմանավորված է նրանով, որ այս փոքրիկ կետային երկիրը, որը կոչվում է Հայաստան, հայտնվել է մի ձախողակի ձեռքում: Միայն այն հանգամանքը, որ նա Հայաստանը` 29 հազար 800 կիլոմետրն էլ է կասկածի տակ դնում, դա նշանակում է, որ նա ուղղակի եւ անուղղակի կապ չունի պետական կառավարման հետ: Հանգամանքների բերումով նա «զինվորագրվել» է բոլոր ահավորագույն քաղաքական խաղերին՝ իր վրա վերցնելով այդ ծանր աշխատանքը, եւ այժմ ոչնչացնում է Հայաստանի Հանրապետությունը: Նա ստացել է բացահայտ կամ կիսաբացահայտ երաշխիքներ, որ անհրաժեշտության դեպքում կփախչի, որ իրեն ոչ ոք ոտնակոխ չի անի: Նրա մեծագույն խնդիրը Ռուսաստանին Հայաստանից օտարացնելն է: Քաղաքական առումով սա նշանակում է, որ մեծ ժայռերից նա քարեր է ցանկանում պոկել: Արեւմուտք կոչեցյալը, Ճապոնիայի հետ միասին, կառավարում է այս պրոցեսը, եւ այս մարդը, փաստորեն, «զինվորագրվել» է այդ պատերազմին:

- Տնտեսագիտության տեսանկյունից ի՞նչ անուն կարող ենք տալ աննպատակ վարկեր վերցնելուն, դրանք վատնելուն:

- Սա կատաստրոֆա է, անգամ՝ մասնագիտական տեսանկյունից: Հանրապետությունը մեծ չէ, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում, ինչ շարժունակություն կա: Ռուսաստանում Հայաստանի բնակչությունից շատ մարդ է ապրում, լավ` Ռուսաստանը, ենթադրենք, վատն է կամ լավն է, բայց 3 միլիոն մարդ կարողանում է այնտեղ ապրել, աշխատել եւ անգամ որոշակի միջոցներ գեներացնել Հայաստանում գտնվող իր հարազատների համար: 2022 թվականին Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 5,2 տասնորդական միլիարդ դոլար` բանկային խողովակով: Պատկերացնո՞ւմ եք, եթե թիվն այսքան է բանկային խողովակով, ապա որքան կարող է կազմել առձեռն տարբերակով: Սա գալիս է ոչ թե մեր տնտեսական քաղաքականությունից, այլ քաղաքացիների ռացիոնալությունից` ներսո՞ւմ են, թե՞ դրսում: Բոլոր դեպքերում փոքր երկրների պարագայում, եթե տնտեսությունն ունենում է նման սարսափելի տնտեսական կառուցվածք, որտեղ չկա արդյունաբերություն, գյուղատնտեսությունը նահանջում է, այդ պարագայում մեր գլխին սուր է կախված: Նախորդ ժամանակներում եւս` այս մարդուց առաջ, արտաքին պարտքի կառավարում տեղի չի ունեցել: Միայն եղել է պարտքի սպասարկում: Ի՞նչ է նշանակում սպասարկում: 2024 թվականի դրությամբ Հայաստանն ունի 12 միլիարդ դոլարի պարտք, իսկ դա նշանակում է` անկախ նրանից, թե որքան գումար կհավաքվի բյուջեում, այդ բոլոր գումարները միայն պարտք փակելուն կարող ենք ուղղել։ Դա նշանակում է, որ ո՛չ թոշակ կարող ենք բարձրացնել, ո՛չ աշխատավարձ, ո՛չ կարող ենք ֆինանսական միջոցներ ուղղել կրթությանն ու առողջապահությանը եւ ո՛չ էլ այլ ուղղություններով:

- Բայց Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ասում են` եկամուտների աննախադեպ հավաքագրում է գնում, շատ փող կա բյուջեում, որը չգիտեն, թե ինչի վրա ծախսեն:

- Օ՜, ախ այդպե՜ս: Դա նշանակում է, որ իրենք չեն հասկանում, թե ինչպես պետք է կազմակերպեն ֆինանսական հոսքը: Ենթադրենք, մենք՝ ոչ մեկս մասնագետ չենք, եթե այդքան փող կա քո բյուջեում, ինչո՞ւ Հայաստանում չկա արդյունաբերություն:

- Կարեւորը՝ ՔՊ-ականները հարստանում են, բնակարաններ են գնում, պարգեւավճարներ են ստանում, վայելում են կյանքը: Թանկ միջոցառում են կազմակերպում:

- Հավելյալ արժեքներ են պետք: Խելքը գլխին երկրները գնում են ժամանակակից արժեքների ետեւից, ոչ թե ճոխություններ անելու: Հա, մոռացա` գյուղամիջյան ասֆալտներ են անում, որ ողորմելի զանգվածը տեսնի՝ իր բակի դիմաց ասֆալտ է փռած, եւ ուրախանա: Այդ նույն բանն անում էր նաեւ Հիտլերը: Ողորմելի, հասարակ զանգվածի համար դա է տեսանելի եւ ընկալելի:

- Նախկին իշխանությունների ժամանակ 6 միլիարդ վարկի մասին որպես աղետ էին խոսում, ինքը` Փաշինյանը, ժամերով ելույթ էր ունենում, թե ինչու եք արտաքին պարտքն ավելացնում...

- Վարկ վերցնելը մի րոպեի հարց է: Բայց բարոյականություն, վեհություն եւ պատիվ ունեցող մարդը մտածում է՝ ինչպես արագ փակի պարտքը, եթե չես կարողանում փակել պարտքը, վարկը, դառնում ես ողորմելի տարր: Հանգամանքների բերումով ռիսկը մեծ է, որ Հայաստանը կարող է հայտնվել նման իրավիճակում: Նախկին իշխանությունները չէին վերցնում պարտք` այդքան շատ, որովհետեւ չէին ցանկանում դրա տակ մնալ: Այս իշխանության պարագայում տպավորություն է, որ ինչ-որ ուժեր ասել են` հանգիստ, արխային ծախսիր…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան
Ամենադիտված