Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը. NEWS.am
ՀասարակությունՍյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ըստ ոստիկանության՝ Ղուլունցը ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»:
Դավիթ Ղուլունցը ենթարկվել է վարչական ձերբակալման, ապա ազատ է արձակվել: