Դու՛րս եկեք փողոց. պատգամավորի կոչը
ՀասարակությունԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մարդկանց կոչ արեց դուրս գալ փողոց և իրենց բողոքը փողոցային պայքարով արտահայտել: Նշենք, որ Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքը:
Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունը մեր երկիրը ևս մեկ անգամ կործանման է տանում :
«Սրա մասին արդեն բաց տեքստերով են ասում, բայց այս անգամ արդեն Արարատ Միրզոյանի շուրթերով: Ասում են, որ COP29-ից հետո հերթական պատերազմն է լինելու: Էլ ինչի՞ն են մարդիկ սպասում: Կոչ եմ անում բոլորին` այն մարդկանց, որոնք մեզ սիրում են կամ էլ չեն սիրում, դուրս գալ փողոց
և ակտիվ պայքարեն հայրենիքի ու պետության համար» ,- շեշտեց պատգամավորը:
Սիլվի Մուրադյան