ՍՏԻ ԴԱՏԱՎՈՐ․ ակցիայի մասնակիցները ՍԴ դատավորների նկարները պարզած գնում են Սահմանադրական դատարան
ՀասարակությունՀանրապետության Հրապարակում ավարտվեց Սրբազան Պայքարի հանրահավաքը։ Ցուցարարները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ այժմ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պարզել են Սահմանադրական դատարանի դատավորների լուսանկարներով պաստառներ, որոնց վրա գրված է՝ «Ստի դատավոր»:
Մինչև կշարժվեին դեպի ՍԴ, Բագրատ Սրբազանը հայտարարեց․
«Ինչու՞։ Մի կարծեք, թե մենք չենք խորհել, չենք մտածել, որ շենքի դիմաց ի՞նչ ենք անելու։ Ուրեմն կարիքը կա՝ թե՛ իրազեկման, թե՛ ուղղակիորեն հանրայնացնելու, և ամոթի և անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, որոնք կոչված էին պետականությունն ու սահմանադրությունը պաշտպանելու և ոչ հակառակը», - նշեց Սրբազանը։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Բագրատ Սրբազանը բոլոր նախկին և ներկա Սահմանադրական դատարանի դատավորներին հրավիրել է ՍԴ-ի առջև։