Հոսանքով տարված զբոսաշրջիկին գտել են շնաձկան որովայնում
ՀասարակությունԻնդոնեզիայում ձկնորսները շնաձկան ստամոքսում գտել են անհետացած 68-ամյա ամերիկուհու մարմինը, հաղորդում է Sun-ը:
Թերթի տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին ուժեղ հոսանքը զբոսաշրջիկին քշել է Պուլաու Ռեդանգ կղզու շուրջ սուզվող շրջագայության ժամանակ։ Փրկարարները 8 օր շարունակ անհաջող որոնումներ են իրականացրել: Կիրակի տեղի բնակիչները գիշատիչ ձուկ են որսացել։
«Բռնված շնաձկան հետ ինչ-որ բան այն չէր։ Ես կարծում էի, որ նա պլաստիկ կամ ձկնորսական ցանց է կուլ տվել: «․․․» Մենք մասնատել ենք դրան, որպեսզի հասկանանք պատճառը», — պատմել է կնոջ մարմինը գտած ձկնորսը։
Աղբյուր` Փաստինֆո