Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից
Քաղաքական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Շնորհավորելով Պուտինին ծննդյան օրվա առթիվ՝ Էրդողանը նշել է, որ երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել։
«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն ամրապնդվում և զարգանում են։ Նա նշել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կշարունակվի, և առաջնորդները առաջիկա ժամանակահատվածում կշարունակեն մանրամասն քննարկել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ խնդիրները՝ օգտագործելով տարբեր հնարավորություններ։ Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահ Պուտինին ծննդյան օրվա առթիվ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)