Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նախագծերը պահանջում են մշտական ուշադրություն և վերահսկողություն. Ալիևը՝ Պուտինին
ԱշխարհԱդրբեջանի և Ռուսաստանի միջև ծրագրված նախագծերը պահանջում են մշտական ուշադրություն և վերահսկողություն։
Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին ընդարձակ է, և այդ նախագծերը, հատկապես նորերը, որոնք մենք նախանշել ենք օգոստոսին՝ Բաքվում, պահանջում են, իհարկե, մեր մշտական ուշադրությունն ու վերահսկողությունը»,-ասել է Ալիևը։
Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ օրակարգով անցնելու և երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կոնկրետ քայլեր որոշելու համար։