Թուրքիայում մուրճով հարվածել են Աթաթուրքի արձանին
Աշխարհ
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Այվալըք շրջանում ձերբակալվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը մուրճով վնասած անձը, հաղորդում է Ermenihaber–ը։ Նշվում է, որ Այվալըքի Հանրապետության հրապարակում ոստիկանները նկատել են ոմն մեկին, ով մուրճով հարվածել է Աթաթուրքի արձանին։
Հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ բերման ենթարկվածը երկար ժամանակ ստացել է հոգեբանական բուժում։ Նրա նկատմամբ հարուցվել է դատական քննություն։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիները փորձում նրան խանգարել ու ցած իջեցնել։
Հիշեցնենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականներին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)