Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ճառագայթային, քիմիական և կենսաբանական նյութերով կռվող զորքերի դեմ
Աշխարհ
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության ճառագայթային, կենսաքիմիական զենքերով կռվող զորքերի դեմ։
Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ ՊՆ 27-րդ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը և ՌԴ ՊՆ 33-րդ Կենտրոնական գիտահետազոտական փորձարկման ինստիտուտը: Բրիտանական իշխանությունների որոշման համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել նաև ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի նկատմամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատժամիջոցները սահմանվում են «քիմիական զենքի տարածումն ու օգտագործումը զսպելու նպատակով»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)