11-ամյա աշակերտուհուն բռնաբարած միգրանտին ուղարկել են մեկուսարան
Աշխարհ
Մոսկվայում անչափահասի սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության մասին քրեական գործի հետաքննության ընթացքում միգրանտ է ձերբակալվել: Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, իր Telegram-ալիքում հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչությունը։
Հոկտեմբերի 6-ին Ուզբեկստանի բնակիչը Պրոլետարսկի պողոտայի խաղահրապարակի մոտ նկատել է անծանոթ 11-ամյա աշակերտուհու։ Տղամարդը հարձակվել է նրա վրա և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել դեռահասի նկատմամբ, որից հետո փորձել է փախուստի դիմել, սակայն ձերբակալվել է: Հետաքննության ընթացքում նրան ուղարկել են մեկուսարան։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալվածին ստուգում են Մոսկվայում նմանատիպ հանցագործությունների կատարման մեջ ներգրավվածության մասով:
Աղբյուր` Փաստինֆո


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել