Իսրայելը «Հեզբոլլահին» հրադադարի պայման է առաջարկել
Աշխարհ
Իսրայելը, որպես հարավային Լիբանանում հրադադարի հաստատման պայման, պահանջում է, որ «Հեզբոլլահը» վայր դնի զենքերը և դուրս բերի ուժերը երկու երկրների սահմանից։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
«Իսրայելը պահանջում է, որ Լիբանանում հրադադարի դիմաց «Հեզբոլլահը» վայր դնի զենքերը և հետ քաշվի Լիտանի գետից հյուսիս», - ասել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը կոչ էր արել Բեյրութի հարավային արվարձանների Հարեթ Հրեյք և Հադաս շրջաններում գտնվող մի քանի շենքերի բնակիչներին շտապ տարհանել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)