Պուտինը Ռուսաստանի բարձրագույն պետական շքանշանով է պարգևատրել Լուկաշենկոյին (տեսանյութ, լուսանկար)
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան է շնորհել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի Կրեմլում, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Սուրբ Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշանը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական պարգևն է: Այն շնորհվում է պետական և հասարակական նշանավոր գործիչների, ռազմական առաջնորդների, գիտության, մշակույթի, արվեստի և տնտեսության տարբեր ոլորտների ականավոր ներկայացուցիչների՝ բացառիկ ծառայությունների համար, որոնք նպաստում են Ռուսաստանի բարգավաճմանը և փառքին:
Պուտինը Լուկաշենկոյին պարգեւատրելու մասին հրամանագիրը ստորագրել է օգոստոսին։ Ինչպես երևում է փաստաթղթից, Բելառուսի նախագահը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման, ռուս և բելառուս ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում իր ջանքերի համար։