Մոսկվան այս տարի առանց մանդարին կմնա
ԱշխարհՄոսկվան այս տարի առանց մանդարին կմնա։ Մարոկկոյից մանդարինի մատակարարումների հետ կապված՝ խնդիր կա, քանի որ նույն հանրապետությունում, անկայուն քաղաքական իրավիճակով պայմանավորված, պատժամիջոցների կիրառումը խափանել է արտահանման բնականոն ընթացքը, գրում է Lenta-ն։
Մյուս կողմից՝ ձմռանը Ռուսաստանում մանդարինը կրկնակի կթանկանա, քանի որ ՌԴ մանդարին մատակակրարող մյուս պետության՝ Աբխազիայի տված ծավալը հազիվ կբավականացնի շրջաններին։
Աբխազիայի գյուղնախարար Բեսլան Ջոպուան Մոսկվային տեղեկացրել է, որ 2024 թվականը բարդ տարի է գյուղատնտեսական առումով, ուստի ընթացիկ տարվա մանդարինի մատակարարման հարցում դժվարություն կլինի հատկապես մոսկովյան շուկայի համար։
Աբխազիայի ֆերմերները սովորաբար մանդարին են մատակարարում Ռուսաստանի շատ շրջանների, և իրենք էլ իրենց հերթին փաստել են, որ չեն կարողանա այս տարի փակել շուկայի բոլոր պահանջները, այդ թվում ՝ ապահովել Մոսկվային։
Թարգմանիչ՝ Ժաննա Պողոսյան