Նյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Միջուկային զենք ունեցող հինգ երկրների ներկայացուցիչները կհանդիպեն միջուկային P5 ձևաչափով առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում` Նյու Յորքում կայանալիք Առաջին կոմիտեի նիստի շրջանակում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Այո, այժմ Նյու Յորքում ընթացող հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի կունենան համապատասխան շփումներ։ Այնտեղ մենք ավելի մանրամասն և ավելի կոնկրետ կիմանանք հնգյակում չինական համակարգման պլանների մասին»,- ասել է դիվանագետը։
Սերգեյ Ռյաբկովը հավելել է, որ հանդիպումը պետք է կայանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
«Մենք հուսով ենք, որ այս ձևաչափի արևմտյան երեք մասնակիցներն իրենց գոնե մի փոքր ավելի կառուցողական կպահեն»,- ասել է դիվանագետը։
Սեպտեմբերին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն արդեն արձանագրել է Արևմուտքի առաջին արձագանքը միջուկային դոկտրինի փոփոխություններին, ինչպես նաև դրա վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ