Թուրքիայի օդանավակայանում կայծակի հարվածից մարդ է տուժել
Աշխարհ
Թուրքիայում մարդ է տուժել օդանավակայանի վրա կայծակի հարվածից. Այս մասին գրում է HavaSosyalMedya պորտալը, տեղեկացնում է euromedia24.com-ը:
«Ռիզե-Արտվին-Ստամբուլ չվերթի մեկնելուց առաջ կայծակը հարվածել է օդանավակայանին, երբ օդանավի դուռը պատրաստվում էր փակվել՝ թռիչքի գործընթացը սկսելու համար։ Կայծակի հարվածի հետևանքով ինքնաթիռի օպերատորը կորցրել է գիտակցությունը և ընկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շարունակվող կայծակի հարվածների պատճառով օդանավակայանը ժամանակավորապես հետաձգել է օդանավերի թռիչքն ու վայրէջքը, ինչպես նաև թռիչքուղու բոլոր գործողությունները։ Տուժած տղամարդը հոսպիտալացվել է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)