Բայդենը փոթորիկի պատճառով հետաձգել է այցը Գերմանիա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով ավելի վաղ չեղարկել էր իր այցը Գերմանիա «Միլթոն» փոթորկի պատճառով, ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Բեռլին, որտեղ կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, հաղորդում է Spiegel-ը, տեղեկացնում է euromedia24.com-ը:
Բայդենը չեղարկել է հոկտեմբերի 10-15-ը նախատեսված այցը Գերմանիա և Անգոլա՝ փոթորիկներից տուժած նահանգներին օգնությունը համակարգելու անհրաժեշտության պատճառով:
Ընդգծվում է, որ դաշնային կառավարությունում և անվտանգության մարմիններում արդեն իսկ իրականացվում է ԱՄՆ նախագահի առաջիկա այցի պլանավորումը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)