Իրանը հայտարարել է, որ ազգային շահերը պաշտպանելիս կարմիր գծեր չկան
ԱշխարհԻրանը վերջին մի քանի օրերին զգալի ջանքեր է գործադրում տարածաշրջանում լայնածավալ պատերազմը կանխելու համար, սակայն ոչ մի փոխզիջման չի գնա իր քաղաքացիների և ազգային շահերի պաշտպանության հարցում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, տեղեկացնում է euromedia24.com-ը:
«Միացյալ Նահանգները ռեկորդային քանակությամբ զենք է մատակարարել Իսրայելին: Այժմ նրանք պատրաստվում են վտանգել իրենց զինվորների կյանքը՝ ուղարկելով Իսրայել՝ ամերիկյան հրթիռային համակարգերը վերահսկելու համար: Մենք վերջին օրերին հսկայական ջանքեր ենք գործադրել տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը զսպելու համար, ես հստակ գիտեմ, որ մենք կարմիր գծեր չունենք, երբ խոսքը վերաբերում է մեր ժողովրդին և շահերը պաշտպանելուն»,- գրել է նա X-ում:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ավելի վաղ կոչ էր արել Իսրայելին դադարեցնել մարտերը Մերձավոր Արևելքում։ Նա ընդգծել է, որ իսրայելական կողմը խախտում է «բոլոր հնարավոր միջազգային պայմանագրերը»։