Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Լիբանանում զորքերի մանդատի երկարաձգման հարցը
ԱշխարհԹուրքիայի խորհրդարանը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի գնդակոծության ֆոնին, առաջիկա շաբաթվա ընթացքում կքննարկի այս երկրում թուրքական զորքերի մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու առաջարկը, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Հինգշաբթի օրը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը հաղորդել են իսրայելական բանակի կողմից իրենց կենտրոնակայանի և հենակետերի գնդակոծման մասին: Ուրբաթ օրը երկու խաղաղապահ վիրավորվել են Նաքուրա գյուղում իսրայելական նոր հրթիռակոծությունից հետո։ Խաղաղապահները հրաժարվել են լքել իրենց դիրքերը երկրի հարավում, ինչպես պահանջել է իսրայելական բանակը։
«Սպասվում է, որ խորհրդարանը կքննարկի Լիբանանում թուրքական զորքերի մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու թույլտվությունը», - հաղորդում է հեռուստաալիքը: