Wizz Air-ը դադարեցրել է թռիչքները դեպի Թել Ավիվ
Աշխարհ
Հունգարական Wizz Air լոուքոսթերը հայտնել է մինչև 2025 թվականի հունվար դեպի Թել Ավիվ և այնտեղից թռիչքների դադարեցման մասին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով:
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Wizz Air-ը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի Թել Ավիվ և Թել Ավիվից մինչև 2025 թվականի հունվարի 14-ը ներառյալ», - ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է դրա պաշտոնական կայքում:
Աղբյուր` Փաստինֆո


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)