Գողթ գյուղում ամառային խոհանոցում տեղադրված փայտե կաթսայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ
Հասարակություն
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ
Ինչպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ օպերատիվ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գառնիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչյա Աթաբեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները՝ «Գառնիի բժշկական կենտրոն»-ից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ «ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենք Գողթ գյուղից հիվանդանոց են տեղափոխում 2 քաղաքացու:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում