Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
ԻրավունքՎանաձորի համայնքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտնում է «Ազատություն»-ը։
Մոտ 5 ամիս առաջ Աբովյանը կալանավորվել էր վանաձորցի գործարարներից շինարարության հետ կապված պաշտոնական փաստաթղթերի դիմաց կաշառք ստանալու մեղադրանքով: Նրա երկամսյա կալանքի ժամկետը մեկ անգամ երկարացվել էր: Փաստաբանների հերթական միջնորդությունն այս անգամ դատարանը բավարարել ու նրա խափանման միջոցը փոխել է:
Քանի որ դատարանը կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյայի հետ շփումները սահմանափակել է, հնարավոր չեղավ կապ հաստատել նրա հետ: Փաստաբան Արեն Մնացականյանն էլ հրաժարվեց մեկնաբանությունից, ասաց՝ նախընտրում են չխոսել դատաքննության փուլում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։