Էդուարդ Հակոբյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին
ՀասարակությունՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կոմիտեի ղեկավար անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին՝ նշելով, որ նրա փորձառությունը և բարձր պրոֆեսիոնալիզմը կնպաստեն համակարգի բարեփոխումներին և ինստիտուցիոնալ զարգացմանը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
«Ամփոփելով աշխատանքային տարին և անդրադառնալով առաջիկա անելիքներին` ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ վճռական է տրամադրված բարեփոխումների ընթացքը շարունակելու հարցում:
Բարձր գնահատելով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Մանուկյանի երկարամյա ծառայությունը և նշանակալի ներդրումը համակարգի բարեփոխումների ու զարգացման գործում` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն Արթուր Մանուկյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով։
Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Մանուկյանին՝ պաշտոնավարման տարիներին դրսևորած բարձր պատասխանատվության և արդյունավետ համագործակցության համար»,- ասվում է հաղորդագրությունում։