Հայկոյի ընտանիքի հետ մեր հարաբերությունները շատ նորմալ էին` անգամ բաժանված ժամանակ․ Անահիտ Սիմոնյան
Ժամանց«Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է երջանկահիշատակ Հայկոյի ընտանիքի`մոր և եղբոր հետ ունեցած հարաբերությունների մասին:
Երգչուհու խոսքով` իրենք նորմալ հարաբերություններ են ունեցել անգամ այն ժամանակ, երբ զույգը բաժանված է եղել։
«Հայկի ընտանիքի հետ մեր հարաբերությունները շատ նորմալ էին` անգամ բաժանված ժամանակ։ Նույնիսկ Հայկոյի մահանալուց հետո ունեինք նորմալ հարաբերություններ՝ մինչև չանցավ 40 օրը, և ինձ չկանչեցին խոսելու։ Այդ օրն ամեն ինչ փոխվեց։ Ես, Հայկոյի հիշատակը հարգելով, չեմ ցանկանա մանրանալ և անձնական հարցերը հանրայնացնել»,– նշել է նա: